Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Թալին համայնքի ավագանու 24․12․2025թ թիվ 200-Ն որոշման հավելվածի 7-րդ մասի, 1-ին կետի բ ենթակետի և 2-րդ կետի բ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով «ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՁ-ի հայտը և վճարման անդորրագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Տալ թույլտվություն «ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՁ-ին 01․07․2026-31.12.2026թթ․ ընկած ժամանակահատվածում Թալին համայնք, Մաստարա բնակավայր, 2 փ. տ 8/2 հասցեում ծխախոտային արտադրատեսակների, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք իրականացնելու համար /կցվում է/:
2.Թույլտվության սկիզբը հաշվել 2026 թվականի հուլիսի 1-ից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: