Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Թալին համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավարի Պ/Կ Հ․Աբաջյանի 12․10․2026թ․ գրությունը՝ Սեդրակ Ռազմիկի Ավետիսյանի կողմից անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Սեդրակ Ռազմիկի Ավետիսյանի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։
2. Վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ս․ Ավետիսյանին
-Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։