Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 90-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Արմինե Սուրենի Պետրոսյանի Թալինի համայնքապետարանին հասցեագրված դիմումը¬ (մուտքագրված 01.07.2026 թ., թիվ 056/2214), ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (գրանցված է սեղանամատյանում 2103-ով, ժառանգական գործ` թիվ 149) հիման վրա գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը իր անունով վերաձևակերպելու մասին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Թալին համայնքի Թալին քաղաքի վարչական տարածքում գտնվող ծածկագիր՝ 02-003-0212-0030 վարձակալության իրավունքով տրամադրված 1,1 հա վարելահողի վարձակալության իրավունքը փոխանցել ժառանգին՝ Արմինե Սուրենի Պետրոսյանին, առանց 19.04.2006թ., սեղանամատյան՝ 397 կնքված պայմանագրի մնացած պայմանների փոփոխության։