Հանդիպման ընթացքում քննարկվեցին լուսավորության և ջրային ցանցի, աղբահանության, ճանապարհների բարեկարգման, կանաչապատման, կոմունալ, քաղաքաշինական, իրավաբանական, սոցիալական մշակութային և այլ տարաբնույթ թեմաների վերաբերյալ հարցեր։ Քննարկումներ ծավալվեցին առաջիկայում սպասվող ձմեռային աշխատանքների, համայնքային տեխնիկայի, աշխատանքային կազմակերպչական հարցերի և այլ ուշագրավ թեմաների շուրջ։ Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին աշխատանքային ընթացքը կարգավորող հանձնարարականներ։