Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Հարություն Հովհաննիսյանի կողմից 06․02.2025թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 2022թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2022GYEDMG, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված սան հանգույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով` չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Մարշալ Բաղրամյան փողոց, 65/21 շինություն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0045-0100-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 35,4քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 3,413քմ արտաքին մակերեսով սան հանգույցը՝ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2.Առաջարկել կառույցն իրականացրած Հարություն Հովհաննիսյանին գնել օրինական ճանաչված 3,413քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1748 (հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ, իսկ 35,4քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 514,8 (հինգ հարյուր տասնչորս դրամ ութանասուն լումա) ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։