Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 28.07.2023թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N ՇԱԹ-29/711 «Օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվությունը», ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N L-711 Լեռնահատկացման ակտը, «ՆԵՍՏԱ ՊԵՌԼԻՏ» ՍՊ ընկերության տնօրենի 22․03․2024թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0220-0686 կադաստրային ծածկագրով՝ 12,199 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Ընդերքի օգտագործման համար տրամադրված, գործառնական նշանակության հողամասը, վարձակալության իրավունքով տրամադրելու «ՆԵՍՏԱ ՊԵՌԼԻՏ» ՍՊԸ-ին։
2․«ՆԵՍՏԱ ՊԵՌԼԻՏ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 28․07․2043 թվականը և փաստացի օգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար, իսկ չօգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։