Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
 
ՄԱՍՆԱԿՑԵ՛Ք ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ (ԲՅՈւՋԵ 2025)
Ընթացիկ փուլ՝
Talin1.jpg

Թալին համայնքում մեկնարկել է 2025 թվականի Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գործընթաց, որին կարող են մասնակցել համայնքի 16 տարին լրացած բնակիչները՝ ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով։ Մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով համայնքի ավագանու 2024թ. նոյեմբերի 29-ի Ν 168-Ա որոշումներով համայնքի 2025թ-ի բյուջեում նախատեսվել է առնվազն 20% համաֆինանսավորում: Թալին համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 3-ի թիվ N 01-Ա որոշմամբ ստեղծվել է Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով և ՄԲ գործընթացի ժամանակացույց: Շնորհիվ այս միջոցառման՝ Թալին համայնքի բնակիչները հնարավորություն ունեն հանդես գալու իրենց առաջարկներով, ծրագրային գաղափարներով և համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրերը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքային կյանքը: Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց: Այս էլեկտրոնային գործիքը կխթանի բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը, համայնքային բյուջեի պլանավորմանն ու կառավարմանը, կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունն ու բնակիչների քաղաքացիական պատասխանատվությունը: Առաջարկներ կարող եք ներկայացնել այս էլեկտրոնային հարթակում՝ «Ուղարկել առաջարկ» բաժնում։ Սպասում ենք ձեր ծրագրային առաջարկներին։


ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, 
ՈՎՔԵՐ ԿԳՐԱՆՑՎԵՆ ԿԱՅՔՈՒՄ

Առնչվող փաստաթղթեր
(1.25 Մբ) ՄԲ միջոցառման ժամանակացույցի վերաբերյալ թիվ 1 արձանագրություն
(477.92 Կբ) ՄԲ իրազեկման փուլում իրականացված աշխատանքների վերաբրյալ թիվ 2 արձանագրություն
(761.35 Կբ) ՄԲ քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ թիվ 3 արձանագրություն
Հաղթած առաջարկների իրագործում (10/03/2025-12/12/2025)
19/11/2024-31/12/2025
Ընթացքում է
20/01/2025 09:00-31/01/2025 18:00
Առաջարկների ընդունում
Պատասխանատու՝ Արթուր Հարությունյան
03/02/2025-05/02/2025
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում
Պատասխանատու՝ Արթուր Հարությունյան
06/02/2025 09:00-25/02/2025 18:00
Հրապարակված առաջարկների քվեարկություն
Պատասխանատու՝ Արթուր Հարությունյան
26/02/2025-28/02/2025
Հաղթող առաջարկների բացահայտում
Պատասխանատու՝ Արթուր Հարությունյան
03/03/2025-07/03/2025
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
Պատասխանատու՝ Արթուր Հարությունյան
10/03/2025-12/12/2025
Հաղթած առաջարկների իրագործում
Պատասխանատու՝ Մնացական Ներսիսյան
15/12/2025-26/12/2025
Գործընթացի արդյունքների ներկայացում
Պատասխանատու՝ Մնացական Ներսիսյան
ShowTimeTable ProcessTable
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿԱՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ամսաթիվ: 26022025թ                                            Վայրը: Թալինի համայնքապետարան

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Մասնակցելու իրավունք ունեցող 30.310 բնակչի ընդհանուր թվաքանակի, դիտումների և հավանումների ցուցանիշներով

1Արտենի, Ներքին Բազմաբերդ և Աշնակ բնակավայրերում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում– 17358դիտում, 5121 հավանում
2
Արագածավան, Կաթնաղբյուր և Սուսեր բնակավայրերում խաղահրապարակների կառուցում– 15977 դիտում, 4643 հավանում
3
Ցամաքասար և Կաքավաձոր բնակավայրերում ֆուտբոլի դաշտի կառուցում– 4166 դիտում, 1030 հավանում
4
Ագարակավանի մշակույթի տան և Աշնակի բուժկետի վերանորոգման ծրագիր– 2315 դիտում, 635 հավանում
5
Թալին քաղաքում կամուրջների ամրացման և հետիոտնային անցումների կառուցում– 1243 դիտում, 122 հավանում

 

ՀԱՂԹՈՂ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում Մասնակցային բյուջետավորման գործընթացի պատասխանատու    Մնացական Ներսիսյան ներկայացրեց քվեարկության արդյունքները։ Հաղթող ճանաչված առաջարկները, որոնք ներկայացվել են գործընթացին, համայնքապետարանի համապատասխան բաժնի և մասնագետների մշակումից հետո պետք է ներկայացվեն Ավագանու կողմից հաստատմանը, որից հետո մինչև ապրիլի 1-ը կներկայացվեն ՀՀ կառավարության կողմից լիազոր մարմնին։

Թալին համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերն են

  1. Արտենի, Ներքին Բազմաբերդ և Աշնակ բնակավայրերում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում

2.    Արագածավան, Կաթնաղբյուր և Սուսեր բնակավայրերում խաղահրապարակների կառուցում

 

Այս ծրագրերը առաջիկայում կանցնեն իրականացման փուլ։

 

Հաստատողներ:


Հանձնաժողովի նախագահ՝ Արթուր Հարությունյան


Մասնակցային բյուջետավորման պատասխանատու՝ Մնացական Ներսիսյան


Հանձնաժողովի անդամներ

Մանե Գասպարյան

Անահիտ Աբգարյան

Նունե Սարգսյան

Արթուր Մեսրոպյան

Դավիթ Բարսեղյան

Մարգարիտ Կարապետյան

Հրաչյա Հարությունյան

(1.01 Մբ)
(689.91 Կբ)
Առաջարկներ
Արագածավան, Կաթնաղբյուր և Սուսեր բնակավայրերում խաղահրապարակների կառուցում   Հովհաննես Հակոբյան   20 հունվար 2025 1․ Երկաթուղայինների թաղամասում, երեխաների համար խաղահրապարակի բացակայությունը խոչընդոտում է նրանց լիարժեք ժամանցին։ Երկաթուղային ռելսերն ու մայրուղին , ինչպես նաև համայնքի կենտրոնից հեռավորությունը, դժվարացնում են երեխաների հասանելիությունը այլ խաղահրապարակի ։Համայնքապետարանը պաշտոնապես տրամադրել է տարածքը ,որպես խաղահրապարակ ,այն մաքրել է աղբանոցից։Այս հասանելի և հիանալի տարածքը ՝25\25 մակերեսով, թաղամասում կդառնա իրական հրաշք փոքրիկների համար ,համայնքապետարանի աջակցությամբ։ Խաղահրապարակը ապահովելու է անվտանգ ու զարգացնող միջավայր։ Շնորհակալություն։ Առաջարկ ներկայացնող Կարինե Հարությունյան 2․ Կաթնաղբյուր գյուղի բնակչության, հատկապես երեխաների և երիտասարդների համար ժամանցային ենթակառուցվածքների բացակայությունը խոչընդոտում է ակտիվ և առողջ կենսակերպի խթանմանը: Երեխաների համար անվտանգ և հետաքրքիր ժամանցի վայրի բացակայությունը սահմանափակում է նրանց ակտիվության և սոցիալականացման հնարավորությունները։ Միհրան Ասատրյանի անվան այգու տարածքը ներկայումս չի օգտագործվում նպատակային ձևով և չի ծառայում որպես բնակավայրի համար օգտակար վայր: Անվտանգ և հարմարավետ խաղային միջավայրի բացակայությունը նվազեցնում է երեխաների ակտիվ կենսակերպի և ֆիզիկական զարգացման հնարավորությունները։ Բնակավայրի բնակիչների համար չկան ընդհանուր տարածքներ, որոնք կարող են նպաստել փոխհարաբերությունների ամրապնդմանը և համայնքային կյանքի ակտիվացմանը: Այս ծրագրի նպատակն է Միհրան Ասատրյանի անվան այգու տարածքում ժամանակակից, անվտանգ խաղահրապարակ կառուցելը, որը կդառնա բնակիչների կյանքի աշխուժացման կենտրոն։ Խաղահրապարակը թույլ կտա երեխաներին ժամանցն անցկացնել որակյալ և անվտանգ պայմաններում: Այն կնպաստի երեխաների և երիտասարդների ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացմանը: Ծրագիրը կստեղծի բնակիչների, երիտասարդների, երեխաների համար ապահով և գրավիչ միջավայր՝ ակտիվ ժամանցի և սոցիալական շփման համար։ Առաջարկ ներկայացնող Մանե Գասպարյան   3․Սուսեր բնակավայրի վարչական տարածքում 1-ին փողոց 27/5 հասցեում, առաջարկում ենք կառուցել խաղահրապարակ՝ նախակրթարանի սաների պարապմունքներըբ արդյունավետ, հետաքրկիր և առողջարար դարձնելու նպատակով: Ցանկալի է՝ տարածքը ցանկապատել, կանաչապատել և տեղադրել համապատասխան խաղային պարագաներ: Առաջարկ ներկայացնող Հովհաննես Հակոբյան
11 4643
Շինարարություն
Թալին քաղաքում կամուրջների ամրացման և հետիոտնային անցումների կառուցում   ՍԱԹԵՆԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆ   27 հունվար 2025 Առաջարկում եմ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը ապահովելու նպատակով իրականացնել Կոմիտաս և Բարեկամության փողոցների վրա գտնվող կամուրջների ամրացման և հետիոտնային անցումների կառուցման աշխատանքներ։
1 122
Շինարարություն
Ցամաքասար և Կաքավաձոր բնակավայրերում ֆուտբոլի դաշտի կառուցում   ԱՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ   29 հունվար 2025 1․Համայնքի առկա հողատարածքը վերածել բազմաֆունկցիոնալ սպորտային դաշտի, որը կծառայի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի համար։ Տարածքում տեղադրվելու են նստարաններ և ծառեր՝ բնակիչների հանգստի համար։ Առաջարկ ներկայացնող Ասյա Մարգարյան 2․ Կաքավաձոր բնակավայրում չկա համապատասխան տարածք, որտեղ կարող են երեխաներն և մեծահասակները զբաղվել սպորտով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ անկախ տարիքից շատերի սիրելի մարզաձևը ֆուտբոլն է։ Սակայն ներկայիս ֆուտբոլի դաշտին տրամադրված տարածքը գտնվում է անմխիթար վիճակում, ինչի պատճառով հնարավոր չէ կազմակերպել որևէ մարզական միջոցառում կամ խաղ։ Ֆուտբոլի դաշտ ունենալը կնպաստի` 1. Որպեսզի տղաները և աղջիկները ֆուտբոլով ավելի լուրջ զբաղվեն, որը կխթանի մարզաձևի զարգացմանը դեռահասների և երիտասարդների շրջանում (նշենք, որ համայնքում նաև գործում է աղջիկների ֆուտբոլի թիմ) 2. Բազմաթիվ ֆուտբոլային և, առհասարակ, մարզական միջոցառումների կազմակերպմանը, ինչը կկարողանա միավորել տարբեր համայնքներ` նպաստելով նաև տուրիզմի զարգացմանը։ 3. Կօգնի, որ համայնքի բնակիչների ժամանցն ավելի հետաքրքիր և հագեցած ձեւով կազմակերպվի։ Սպորտը առողջություն է, իսկ ֆուտբոլը մեծ մասսայականություն ունեցող մարզաձև է, հետևաբար շատ կարևոր է, որ նպաստենք վերջինիս զարգացմանը մեզ հարազատ միջավայրում, իսկ դրա համար առաջին հերթին գեղեցիկ և անվտանգության պայմաններին համպատասխան ֆուտբոլի դաշտ ունենալն է։ Առաջարկ ներկայացնող Խանում Խաչատրյան
2 1030
Շինարարություն
Արտենի, Ներքին Բազմաբերդ և Աշնակ բնակավայրերում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում   Ամալյա Նավասարդյան   30 հունվար 2025 1․Արտենի բնակավայրի «Առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի հարակից տարածքում առաջարկում ենք կառուցել մինի-ֆուտբոլադաշտ: Ֆուտբոլադաշտի կառուցմամբ նպատակ ունենք բնակավայրում խթանելու երիտասարդների ակտիվ ու առողջ կենսակերպը: Երիտասարդների ֆիզիկական դաստիարակության առաջնային խնդիրը կայանում է նրանց ֆիզիկական պատրաստվածության պահանջների կատարման մեջ: Հաշվի առնելով երիտասարդների շարժողական պատրաստվածության դինամիկան տարբեր տարիքային փուլերում` անհրաժեշտ ենք համարում ստեղծել այնպիսի միջոցներ, որոնցով կնպաստենք երիտասարդների ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև կապահովենք երիտասարդների ժամանցը և կզարգացնենք սպորտային կյանքը: Առաջարկ ներկայացնող Ամալյա Նավասարդյան 2․ 1960- ական թվականներից մինչ այսօր ֆուտբոլը Ներքին Բազմաբերդ բնակավայրում դարձել է պատանիների և երիտասարդների սիրած սպորտաձևերից մեկը: Խաղահրապարակ չունենալու պատճառով բազմաբերդցիները ֆուտբոլ խաղում էին ցորենքաղից հետո ծղոտով լցված արտերում, և միայն 1991 թվականին հատկացվեց գերեզմանոցին կից տարածք՝ ֆուտբոլ խաղալու համար : Ներքին Բազմաբերդ բնակավայրի բնակիչների ցանկությունն է, որ ունենան բարեկարգ խաղահրապարակ, որպեսզի այնտեղ անցկացնեն ֆուտբոլային խաղեր: Ներկա և ապագա սերունդների համար այն դարձնեն սպորտային միջոցառումների անցկացման վայր՝ բարձր պահելով երբեմնի փառքի արժանացած Բազմաբերդ գյուղի և իր ֆուտբոլային թիմի երախտավորների պատիվը: Առաջարկ ներկայացնող Լյուսի Հակոբյան 3․ Աշնակ բնակավայրն ունի 6-35 տարեկան 350 բնակիչ: Երեխաների և երիտասարդների ժամանցը ապահովելու,սպորտային կյանքը զարգացնելու նպատակով առաջարկում են Աշնակ բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում: Առաջարկ ներկայացնող Հովիկ Հարությունյան
17 5121
Շինարարություն
Ագարակավանի մշակույթի տան և Աշնակի բուժկետի վերանորոգման ծրագիր   ՍՈՒՍԱՆՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ   31 հունվար 2025 1․Մեր խնդրանք-առաջարկն է վերանորոգել Ագարակավան բնակավայրի մշակույթի տունը։ Առաջարկ ներկայացնող Սուսաննա Մելքոնյան 2․Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում չկան անհրաժեշտ միջոցներ որակյալ բուժսպասարկում ապահովելու համար։ Գյուղում ունենք ոչ բարեկարգ վիճակում գտնվող բուժկետ և ցանկանում ենք բուժկետը վերանորոգել, ունենք սարքավորումների, դեղորայքի պակաս։ Այս բոլորը խոչընդոտ է, որպեսզի անհրաժեշտության պահին համայնքի բնակիչները ստանան անհրաժեշտ բուժօգնություն։ Բուժկետի վերանորոգումը թույլ կտա ապահովել համապատասխան հիգիենիկ պայմաններ և նվազեցնել վարակների տարածման ռիսկը: Ժամանակակից դիզայնը և գունային լուծումները նպաստելու են անձնակազմի և հիվանդների հոգեբանական բարեկեցությանը: Վերանորոգման միջոցով հնարավոր է վերափոխել տարածքը՝ այն ավելի ֆունկցիոնալ դարձնել։ Բժշկական հաստատության աշխատանքի արդյունավետության և բնակչության համար մատչելի ու որակյալ բուժսպասարկում ապահովել։ Առաջարկ ներկայացնող Հասմիկ Մխիթարյան
1 635
Շինարարություն
  • Կարծիքներ
  • Հաշվետվություններ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner