Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ կառավարության 12․04․2001 թ-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 231 կետի 2-րդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով https://www.e-auctions.am կայքի միջոցով 25.08.2026թ-ից մինչև 28.08.2026թ-ը իրականացված աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Ակունք բնակավայրի 02-007-0034-0006 ծածկագրի տակ գտնվող 0,18173 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝ 830․000 /ութ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամով օտարել Մամիկոն Բարսեղի Գալոյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: