Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Լուսակն բնակավայրում գտնվող 02-052-0009-0014-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0․13836 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման հողատեսքի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: