Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.03.2020թ.-ի N 02-Ն հրամանով հաստատված «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման» կարգի 7-րդ կետի, հիմք ընդունելով համակարգչային ծրագրով պատահական ընտրված 5 թեկնածուների անուն ազգանունները,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հաստատել Թալին համայնքի ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2026թ.-ի հուլիսի 7-ին անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմը ՝
1) Արմեն Կարապետյան ՝ - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ՏԿ և ՏԻՀ վարչության գլխավոր մասնագետ
2) Կարեն Ղոնաղչյան՝ - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ՏԿ և ՏԻՀ վարչության գլխավոր մասնագետ
3) Արթուր Հարությունյան՝ - Թալին համայնքի ղեկավարի օգնական
4) Արման Կարապետյան ՝ - Ավագանու անդամ
5) Գևորգ Խաչիկյան ՝ - Դավթաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն:
2․Համայնքապետարանի աշխատակազմից հանձնաժողովի քարտուղար նշանակել քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Ներսիսյանին: