Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Արայիկ Ռաֆիկի Մարտիրոսյանի կողմից 2026 թվականի հոկտեմբերի 02-ի Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 056/4123 դիմումը, 2026 թվականի սեպտեմբերի 28-ի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2026JXL3ZQ և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը`ինքնակամ կառուցված խանութը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Կառուցապատող Արայիկ Ռաֆիկի Մարտիրոսյանի կողմից 02-057-0030-0067 կադաստրային ծածկագրով Թալին համայնք Կաթնաղբյուր բնակավայր 1-ին փողոց 26/1 հողամաս հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 20 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 20 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ խանութը ճանաչել օրինական գույք, որպես Արայիկ Ռաֆիկի Մարտիրոսյանի սեփականություն:
2. Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 25 240 (քսանհինգ հազար երկու հարյուր քառասուն) ՀՀ դրամ (20 քմ x 1262)
3. Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: