Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Թալին համայնքի ավագանու 28.02.2023թ. N 06-Ն որոշմամբ հաստատված Թալին համայնքի 2023թ-ի տարեկան բյուջեում կատարել փոփոխություններ համաձայն կից հավելվածի: 2.Հաստատել Թալին համայնքի 2023թ-ի տարեկան բյուջեն կատարված փոփոխություններով համաձայն 1-6 հատվածների: 3.Հաստատել Թալին համայնքի 2023թ-ի տարեկան բյուջեն` - Եկամուտների մասով – 1964495.4 հազ.դրամ (վարչական բյուջե) - Եկամուտների մասով – 651046.4 հազ.դրամ (ֆոնդային բյուջե) - Պահուստային ֆոնդ – 140.000 հազ.դրամ - Ծախսերի մասով – 1984742.3 հազ.դրամ (վարչական բյուջե) - Ծախսերի մասով – 868252.8 հազ.դրամ (ֆոնդային բյուջե) - Պակասուրդ - 237453,3 հազ.դրամ: 4.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 31.03.2023թ-ի N 41-Ն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |