Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի դրույթով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն-5 միկռոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Գետափ բնակավայրի 02-033-0001-0026 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,02146 հա մակերեսով հողամասը ՀՀ Արագածոտնի մարզպետի 01․12․2022 թ․ N 443-Ա որոշմամբ և Թալին համայնքի ավագանու 18․11․2022 թ․ N 35-Ա որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի հեռանկարային զարգացման գծագրով հանդիսանում է էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքներ գործառնական նշանակության հողամաս․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Գետափ բնակավայրի 02-033-0001-0026 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,02146 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համարել փոփոխված՝ որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքներ գործառնական նշանակության հողատեսքի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից :