Այսօր: Ուրբաթ, 10 Հուլիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 663
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 հուլիսի 2026 թ.

ԽԱՉԱՏՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԸՍՏ ԿՏԱԿԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ և 118-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով սահմանված պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որոշման պահանջները, Հովհաննես Գալուստի Տերտերյանի ժառանգ Խաչատուր Հովհաննեսի Տերտերյանի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, 02 հունիս 2026 թվականին Խաչատուր Հովհաննեսի Տերտերյանի կողմից Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 056/1778 դիմումը և հաշվի առնելով, որ պահեստի պահպանման և սպասարկման համար Խաչատուր Հովհաննեսի Տերտերյանին ըստ կտակի ժառանգության իրավունքով պատկանող պահեստի պահպանման և սպասարկման 0.10767 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել ժողովրդական պատգամավորների Թալինի ավանային խորհրդի գործկոմի 1993 թվականի փետրվարի 13-ի թիվ 19 արձանագրության 2-րդ կետով՝ Հովհաննես Գալուստի Տերտերյանին տրված Թալին համայնքի ք․ Թալին Կոմիտասի փողոց 16/1 պահեստ հասցեում գտնվող, 381 քմ ներքին մակերեսով պահեստի հատկացման հիմքերը:
2.Խաչատուր Հովհաննեսի Տերտերյանին ըստ կտակի ժառանգության իրավուքով պատկանող պահեստի պահպանման և սպասարկման համար, 02-003-0082-0053 կադաստրային ծածկագրով և 02-003-0082-0105 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված՝ ընդհանուր 0․10767 հա հողամասը սեփականության իրավունքով հատկացնել Խաչատուր Հովհաննեսի Տերտերյանին՝պայմանով որ հետագա գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կկատարվի՝ հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner