Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստի օրակարգը.
1)Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը կից մասնաճյուղ բացելու և կազմակերպության կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
2) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։
3)Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «ԳԵՏԱՓ 1» շինարարական ավազների հանքերևակման աշխատանքների նախաձեռնության վերաբերյալ «ՌԱՀ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին։
4) Թալին համայնքի ավագանու 27.12.2023թ-ի <<Թալին համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 158-Ա որոշման 7-րդ հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
5) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-016-0014-0021 ծածկագրով անշարժ գույքը <<Արագածավանի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
6) Տեղական տուրքի արտոնություն սահմանելու մասին:
7) Թալին համայնքի Մաստարա բնակավայրի 02-069-0330-0021 ծածկագրի տակ գտնվող 2,2465 հա հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
8)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
9) Թալին համայնքի 2024թ. տարեկան բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի մասին:
10)«Թալինի համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» Թալին համայնքի ավագանու 27․12․2023թ․ N 159-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
11) Թալին համայնքի Արագածավան բնակավայրում թիվ 2 միջնակարգ դպրոցի կառուցման համար «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին:
12) Թալին քաղաքում թիվ 2 հիմնական դպրոցի կառուցման համար «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին:
13) Թալին համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին: