Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնություն տալու ընթացակարգի 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 15-ին Պարտիզակ բնակավայրում Լուկաշինի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «Կ․ Վարդանյան» ՍՊ ընկերության տնօրենի 12․09․2024 թվականի գրությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ նախնական համաձայնություն «Կ․ Վարդանյան» ՍՊ ընկերությանը Պարտիզակ բնակավայրի վարչական տարածքում Լուկաշինի տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման համար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |