Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի դրույթով, հիմք ընդունելով քաղաքացի Հովիկ Հակոբյանի 23․05․2024թ․ ինքնակամ կառուցված շինությունն օրինական ճանչելու մասին դիմումը և այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն-5 միկռոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Արագածավան բնակավայրի 02-016-0034-0400 կադաստրային ծածկագրով հողամասը ՀՀ Արագածոտնի մարզպետի 01․12․2022 թ․ N 443-Ա որոշմամբ և Թալին համայնքի ավագանու 18․11․2022 թ․ N 35-Ա որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի հեռանկարային զարգացման գծագրով հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամաս.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-016-0034-0400 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0․00327 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես բնակելի կառուցապատման հողատեսք։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: