Թալին համայնքի Վերին Սասնաշեն բնակավայրի բնակիչ Գևորգ Վաչագանի Խամոյանը Թալինի համայնքապետարան 2026 թվականին ապրիլի 03-ին մուտքագրված դիմումով խնդրել է լուծել իր և Թալին համայնքապետարանի միջև 2026 թվականի ապրիլի 01-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին կետերով, 469-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Գևորգ Խամոյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Լուծել Գևորգ Խամոյանի և Թալինի համայնքապետարանի միջև 2026 թվականի ապրիլի 01-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը /գրանցամատյանի թիվ 768/։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: