Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 07.09.2021թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N ՇԱԹ-29/658 «Օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն»-ը, 07.09.2021թ -ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N L-658 Լեռնահատկացման ակտը, «ՄԳՐԻԳ» ՍՊ ընկերության տնօրենի 12․05․2025թ-ի դիմումը և Թալին համայնքի ավագանու 30․05․2025թ-ի N 84–Ա որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-069-0334-0332 կադաստրային ծածկագրով՝ 2,68992 հա մակերեսով հողամասը նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, վարձակալության իրավունքով տրամադրել «ՄԳՐԻԳ» ՍՊԸ-ին մինչև 07․09․2041 թվականը՝ տարեկան 121,050 /մեկ հարյուր քսանմեկ հազար հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը 120.000 /մեկ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: