Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Թալին համայնքի ավագանու 24․12․2025թ թիվ 200-Ն որոշման հավելվածի 7-րդ մասի, 1-ին կետի ա ենթակետի և 2-րդ կետի ա ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով «ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» Ա/Ձ -ի հայտը և վճարման անդորրագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Տալ թույլտվություն «ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» Ա/Ձ -ին 01․07․2026-30.09.2026թթ․ ընկած ժամանակահատվածում ք.Թալին Խանջյան 21/3․ հասցեում ծխախոտային արտադրատեսակների և ալկոհոլային խմիչքների վաճառք իրականացնելու համար /կցվում է/:
2.Թույլտվության սկիզբը հաշվել 2026 թվականի հուլիսի 1-ից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: