Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ․-ի N 03-ն որոշմամբ հաստատված <<Թալին համայնքի կամավոր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու>> կարգի 6-րդ կետի 14-րդ, 7-րդ կետի 15-րդ ենթակետերը, 8-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից Արկադի Համբարձումի Բարսեղյանի սոցիալական աջակցության վերաբերյալ N 056/91 դիմումը, ինչպես նաև Թալին համայնքի ղեկավարի 04.03.2025թ.-ի N 44 կարգադրությամբ ստեղծված <<Թալին համայնքի կամավոր խնդիրները սահմանելու ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները իրականացնող>> հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2026 թվականի հունվարի 13-ի դրական եզրակացությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Որպես սոցիալական աջակցություն, Արկադի Համբարձումի Բարսեղյանի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 220172873154000 բանկային հաշվեհամարին փոխանցել 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։