Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 15 -րդ կետով և Թալին համայնքի ավագանու 24․12․2025թ թիվ 200-Ն որոշման հավելվածի 19-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ԱՐՏՈՒՇ ԱՆՏՈՆՅԱՆ» ԱՁ-ի հայտը և վճարման անդորրագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Տալ թույլտվություն «ԱՐՏՈՒՇ ԱՆՏՈՆՅԱՆ» ԱՁ-ին 01.07.2026-31.07.2026թթ. ընկած ժամանակահատվածի համար, Թալին համանյքի` Արտենի, Արագածավան, Մաստարա և Ն. Բազմաբերդ բնակավայրերում շրջիկ ծառայության մատուցման համար /կցվում է/:
2.Թույլտվության սկիզբը հաշվել 2026 թվականի հուլիսի 1-ից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: