Օրվա քննարկումների առանցքում համայնքի առօրյան ու առաջիկա անելիքներն էին։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ձմռան նախապատրաստական աշխատանքներին, ՀՈԱԿ-ների գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև համայնքում ընթացող շինարարական ծրագրերի իրականացման ընթացքին։
Քննարկվեցին նաև տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, հստակեցվեցին առաջիկա քայլերն ու աշխատանքային առաջնահերթությունները՝ նպատակ ունենալով ապահովել համայնքային ծրագրերի բնականոն ընթացքն ու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը։