Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, նկատի ունենալով ծագումով դաշտադեմցի գրող Վռամ Հովսեփյանի անցած գրական ուղին և ծավալած գործունեությունը, հիմք ընդունելով 23․01․2025 թվականին Դաշտադեմ բնակավայրում անցկացված հանրային լսման արձանագրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի փողոց 1, շենք 22 հասցեում գտնվող գրադարանն անվանակոչել Վռամ Հովսեփյանի անվամբ։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |