Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-005-0036-0008-001 ծածկագրով 0․199 հա հողամասը և հողամասի վրա գտնվող 02-005-0036-0008-001 ծածկագրով շինությունը (մանկապարտեզը) անորոշ ժամանակով անհատույց օգտագործման տրամադրել Թալին համայնքի «Ագարակավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |