Այսօր: Շաբաթ, 14 Փետրվարի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



05 փետրվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 02-016-0250-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ՝ 0․28411 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում կամավոր կամ հարկադիր սերվիտուտ, չի խախտում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊ ընկերության տնօրենի 31․01․2025թ․ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 02-016-0250-0004 ծածկագրով, 0․28411 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողամասը, որպես 02-016-0250-0048 հողամասի ընդլայնում ուղղակի վաճառքի միջոցով`

__ հողի արժեքը- 69607 / վաթսունինը հազար վեց հարյուր յոթ/ ՀՀ դրամ,

__ համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր-3500 /երեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,

__ընդամենը՝ 73107 /յոթանասուներեք հազար մեկ հարյուր յոթ/ ՀՀ դրամով օտարել «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊ ընկերությանը:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner