Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 48
 
Համար 48Ամսաթիվ 17/11/2025 09:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն ղեկավար կազմի հետ
Բովանդակություն *
Աշխատանքային շաբաթվա մեկնարկը Թալինի համայնքապետարանում կրկին տրվեց աշխատանքային խորհրդակցությամբ։ Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ և համայնքապետարանի ղեկավար կազմի մասնակցությամբ կայացած հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքային մի շարք կարևոր հարցեր։
Ներկա պահին համայնքում մեծ թափով կատարվում են բարեկարգման և շինարարական տարբեր աշխատանքներ․ իրականացվում է խմելաջրի և ոռոգման ջրի համակարգերի հիմնանորոգում, կառուցվում են օրվա կարգավորիչ ջրամբարներ, վերանորոգվում են մանկապարտեզները, իրականացվում են ասֆալտապատման և պուրակների կառուցման աշխատանքներ, տանիքների վերանորոգում, գազաֆիկացման ծրագրեր, ինչպես նաև արևային ֆոտովոլտային կայարանների կառուցում և շինարարական այլ լայնածավալ ծրագրեր։ Աշխատանքներն ընթանում են համայնքի բոլոր բնակավայրերում՝ ամբողջ համայնքի տարածքը պահելով ուշադրության կենտրոնում։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին ընթացող աշխատանքների մանրամասները, և համայնքի ղեկավարի կողմից տրվեցին աշխատանքների կազմակերպումն ու արդյունավետ իրականացումն ապահովող հանձնարարականներ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner