Թալինի համայնքապետարանում անցկացվեց աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն․
Այսօր՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ, Թալինի համայնքապետարանում գումարվեց ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը և ստորաբաժանումների պատասխանատուները։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին հաշվետվություններ՝ մանրամասն անդրադառնալով կատարված աշխատանքներին, արձանագրված խնդիրներին և առաջիկա գործողություններին։ Քննարկվեց համայնքի զարգացման ռազմավարությունը, վարչական աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի ընթացքը։
Քննարկման առանցքում էին առողջապահության, սոցիալական ապահովության, իրավական, մշակութային, քաղաքաշինության, գյուղատնտեսության և զարգացման այլ կարևոր ուղղություններում կատարվող աշխատանքները։
Հատուկ ուշադրություն դարձվեց նաև համայնքի բնակավայրերի պատասխանատուների զեկույցներին, որոնցում շեշտադրվեցին տեղերում իրականացվող ծրագրերը, խնդիրները և դրանց լուծման առաջարկները։
Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը տվեց նոր հանձնարարականներ՝ նպատակ ունենալով ապահովել աշխատանքների շարունակական զարգացումը և բարձր արդյունավետությունը։
|