Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի ղեկավարի «08» հոկտեմբեր 2024թ N 1899-Ա որոշման նախաբանում «2 օժանդակ շինությունները» բառակապակցության փոխարեն կարդալ «օժանդակ շինությունը» բառակապակցությունը, 1-ին կետում «121,5քմ» մակերեսի փոխարեն կարդալ «77,5քմ» մակերեսը, «2 օժանդակ շինությունները» բառակապակցության փոխարեն կարդալ «օժանդակ շինությունը» բառակապակցությունը։
2.2-րդ կետը կարդալ հետևյալ խմբագրությամբ «Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 29373 (քսանինը հազար երեք հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ (77,5քմ x 379)»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։