Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն։
Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ոլորտային պատասխանատուները և համայնքային կառավարման գործընթացներում ներգրավված այլ աշխատակիցներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքում իրականացվող ընթացիկ աշխատանքները, դրանց կատարման ընթացքն ու առաջիկա անելիքները։ Անդրադարձ կատարվեց նաև նախատեսվող միջոցառումների կազմակերպման և արդյունավետ իրականացման հետ կապված հարցերին։
Ոլորտային պատասխանատուները համայնքի ղեկավարին ներկայացրին իրենց ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ՝ զեկուցելով իրականացված ծրագրերի ընթացքի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
Տավրոս Սափեյանը հանձնարարականներ տվեց պատասխանատուներին՝ ապահովելու համայնքային ծրագրերի և աշխատանքների պատշաճ ու ժամանակին իրականացումը։ |