Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Սկսելով խորհրդակցությունը, համայնքի ղեկավարը ներկայացրեց Ֆրանսիայում Թալին համայնքի պատվիրակության այցի, ֆրանսիական կողմի ջերմ ընդունելության, ձեռք բերված պայմանավորվածությունների, կնքված հուշագրի, աշխատանքային հետագա անելիքների մասին։
Խորհրդակցության շրջանակներում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց յուրաքանչյուր բաժնին վերաբերող հարցեր։
Համայնքապետարանի բաժինների ղեկավարները հանդես եկան աշխատանքային գործունեությունը ներկայացնող զեկուցումներով, մանրամասն վերլուծվեցին ընթացիկ և առաջիկա աշխատանքները և դրանց ընթացքում առաջացած խնդիրները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքային նշանակության մի շարք մշակութային, սոցիալական, իրավաբանական, գյուղատնտեսական, ֆինանսական, կոմունալ, քաղաքաշինական և այլ ոլորտներին վերաբերող հարցեր, մանրամասնվեցին առաջիկա ծրագրերի և միջոցառումների կազմակերպչական հարցերը, համայնքի ղեկավարը տվեց աշխատանքային ընթացքը կարգավորող համապատասխան հանձնարարականներ։
|