Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 17․09․2009թ․ N-1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և 25-րդ կետով, հիմք ընդունելով Ժոզեֆինա Սարգսյանի գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխելու մասին 10․04․2025թ-ին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 056/1591 դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Լուսակն բնակավայրում գտնվող, Ժոզեֆինա Սարգիսի Սարգսյանին՝ սեփականության իրավունքով պատկանող 02-052-0111-0210 կադաստրային ծածկագրով, 0.4932 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես կորիզավոր հողատեսքի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: