Թալին համայնքի ղեկավարի Պ/Կ՝ Ս․Մկրտչյանս, ուսումնասիրելով Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Գ․Սարգսյանի կողմից ներկայացված 15․07․2025թ․ զեկուցագիրը և կից նյութերը․
ՊԱՐԶԵՑԻ
Թալինի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Գ․Սարգսյանը 15․07․2025թ․ ներկացրել է զեկուցագիր այն մասին, որ «ՎՌ Արմենիա Ֆրութ» ՍՊ ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանի կողմից առանց համապատասխան թույլտվության իրականացվել է թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, այն է՝ Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող 02-016-0250-0049 կադաստրային ծածկագրով, վերը նշված ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում կատարվել է շինարարական աշխատանքներ՝ (սառնարանային պահեստային տարածք) առանց կառուցապատման թույլտվություն համայնքի ղեկավարից ստանալու։
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը իրականացնելու որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը՝ քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից համակարգված քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով՝ կառավարության սահմանած կարգով։
Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տրամադրող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի իրավակարգավորումների համաձայն՝ համայնքի ղեկավարի քաղաքաշինության և կումունալ-տնտեսության բնագավառում սեփական լիազորություններն են․ համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողներին ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարական թույլտվություն տալը, ինչպես նաև ինքնակամ շինարարությունը կանխարգելելն ու կասեցնելը և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումն ապահովելը։
Հիմք ընդունելով վերոնշյալ իրավակարգավորումները, պարզ է դառնում, որ «ՎՌ Արմենիա Ֆրութ» ՍՊ ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանը կատարել է գործողություն, որով թույլ է տվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ իրավախախտում։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, 2191 հոդվածով
ՈՐՈՇԵՑԻ
1. «ՎՌ Արմենիա Ֆրութ» ՍՊ ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանի նկատմամբ հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրավախախտում կատարած կատարած անձին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։