Այսօր: Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 192
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 հունիսի 2026 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարի 30.10.2025թ-ի N 27-Ն հրամանով հաստատված՝ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի 15-րդ կետի պահանջների,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Թալինի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի 2.1-2 ծածկագրով բաժնի պետի, համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի 2․1-4 ծածկագրով բաժնի պետի, համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի 2․1-6 ծածկագրով բաժնի պետի, համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանության բաժնի 2․1-8 ծածկագրով բաժնի պետի, համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի 2․3-12 ծածկագրով գլխավոր մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի 2․3-14 ծածկագրով գլխավոր մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 2․3-7, 2․3-8, 2․3-9, 2․3-11 ծածկագրերով գլխավոր մասնագետների, համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի 2․3-15 ծածկագրով գլխավոր մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 2․3-17, 2․3-19 ծածկագրերով գլխավոր մասնագետների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացնել մրցույթ:
2.Մրցույթների անցկացման օրերը և դիմումների ընդունման վերջնաժամկետները համաձայն կից հավելվածի:
3.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Հայտարարության տեքստը ըստ հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner