Այսօր: Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 36
 
Համար 36Ամսաթիվ 18/08/2025 09:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն ղեկավար կազմի հետ
Բովանդակություն *
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը և Կոմունալ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները։
Քննարկման ընթացքում բարձրացվեցին համայնքի կոմունալ, քաղաքաշինական, աշխատանքային և այլ կարևոր հարցեր։ Առանձին անդրադարձ կատարվեց առաջիկայում նախատեսվող ծրագրերին, համայնքային տեխնիկայի օգտագործմանն ու աշխատանքների կազմակերպման մանրամասներին։
Համայնքի ղեկավարին ներկայացվեցին տեղեկություններ համայնքի բոլոր բնակավայրերում և Թալին քաղաքում ընթացող լայնածավալ ծրագրերի վերաբերյալ։ Այս օրերին համայնքում իրականացվում են ջրագծերի կառուցման ու բարեկարգման, ճանապարհների և մայթերի ասֆալտապատման, գազաֆիկացման, պուրակների կառուցման, ՀՈԱԿ-ների շենքերի վերանորոգման և մի շարք այլ աշխատանքներ։
Խորհրդակցության ավարտին Տավրոս Սափեյանի կողմից տրվեցին հանձնարարականներ՝ ուղղված աշխատանքների համակարգմանն ու արդյունավետ կազմակերպմանը։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner