Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման գործընթացի կազմակերպման հանձնաժողովի 24.02.2026թ. N 6 դրական եզրակացությունը և քաղաքացի Անդրանիկ Խաչատրյանի 26.01.2026թ. դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Արտենի բնակավայրում գտնվող Անդրանիկ Խաչատրյանին, Գյուլնարա Վարդերեսյանին և Արտավազդ Խաչատրյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 02-021-0286-0031 կադաստրային ծածկագրով 0,88 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության պտղատու այգի հողատեսքի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես վարելահող հողատեսքի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: