Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և Թալին համայնքի ավագանու 24.12.2025թ. թիվ 200-Ն որոշման հավելվածի 10-րդ մասի ե կետի 1-ին գոտու պահանջներով, հիմք ընդունելով «ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ԱՁ-ի հայտը և վճարման անդորրագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Տալ թույլտվություն «ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ԱՁ-ին 01.07.2026-30.09.2026թթ. ընկած ժամանակահատվածի համար ք.Թալին Գայի 1 շ-32 հասցեում, հանրային սննդի կազմակերպման և իրացման համար /կցվում է/:
2.Թույլտվության սկիզբը հաշվել 2026 թվականի հուլիսի 1-ից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: