Ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման հավելված 2-ի դրույթներով, հիմք ընդունելով անկախ որակավորում ունեցող չափագրող՝ Վալերիկ Գալստյանի կողմից 14․08․2026 թվականին կազմված հողամասի հատակագիծը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող 02-016-0004-0011 կադաստրային ծածկագրով 0,02311 հա մակերեսով հողամասի սահմանների ուղղում։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։