Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Արայիկ Ռաֆիկի Մարտիրոսյանի կողմից 2026 թվականի հոկտեմբերի 02-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված թիվ 056/4122 դիմումը, 2026 թվականի սեպտեմբերի 28-ի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 20267MEHM5, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված խանութը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնք Կաթնաղբյուր բնակավայր 1-ին փողոց 26/3 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-057-0030-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 44․9 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 44․9 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ խանութը ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2.Առաջարկել կառույցն իրականացրած Արայիկ Ռաֆիկի Մարտիրոսյանին գնել օրինական ճանաչված 44․9 քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ խանութը 1քմ-ի օտարման համար վճարելով 5679 (հինգ հազար վեց հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ, իսկ 44․9 քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 218 (երկու հարյուր տասնութ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: