Ղեկավարվելով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասով և 162-րդ հոդվածով, 176-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կառավարության 11.08.2005թ.-ի N 1384-Ն որոշման պահանջներով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Ս/թ օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ, Թալին համայնքի ղեկավար` Տավրոս Սափեյանին տրամադրել 2025թ-ի ամենամյա լրացուցիչ արձակուրդի 2-րդ մասը 2 աշխատանքային օր տևողությամբ։
2․Օգոստոսի 25-ին Թալին համայնքի ղեկավար` Տավրոս Սափեյանին տրամադրել 1 օր չվճարվող արձակուրդ։
3․Ս/թ օգոստոսի 21-ից 25-ը ներառյալ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի աշխատանքային պարտականությունները դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանի վրա։