Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների հետ Արագածավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն։
Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածավանի վարչական ղեկավարը և ոլորտային պատասխանատուները։ Քննարկվեցին բնակավայրում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Համայնքի ղեկավարը հանձնարարեց պատասխանատուներին ցուցաբերել հետևողական աշխատանք և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել առկա խնդիրների լուծումը։ |