Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, ՀՀ վարչապետի 2009թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31․07․2024թ-ի թիվ 2/փ-316 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանու 10․09․2024թ-ի թիվ 100-Ա և Թալին համայնքի ղեկավարի 13․09․2024թ-ի թիվ 1739-Ա որոշումները, Դավիթ Մելիքսեթի Մուրադյանի կողմից 16․04.2024թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված թիվ 056/2000 դիմումը, 27.12.2023թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 20235ZXFNM, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող ինքնակամ կառուցված բնակելի տան նկուղը, 1-ի հարկը բ/պ-ով կամ ա/հ-ով, 2-րդ հարկը բ/պ-ով կամ ա/հ-ով, թիվ երկու պարիսպը և թիվ երեք պարիսպը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Թալին համայնք Կաքավաձոր բնակավայր 4-րդ փողոց 13 բնակելի տուն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-060-0058-0001-ից առանձնացված 0․0786 հա, 02-060-0058-0009-ից առանձնացված 0․009843 հա և 02-060-0058-0002-ից առանձնացված 0․107207 հա (ընդհանուր 0․19565 հա) մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 426.9քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված շինությունները՝ բնակելի տան նկուղը - 91քմ, 1-ի հարկը բ/պ-ով կամ ա/հ-ով – 141․4քմ, 2-րդ հարկը բ/պ-ով կամ ա/հ-ով – 149․6քմ, թիվ երկու պարիսպը – 19․6քմ և թիվ երեք պարիսպը – 25․3քմ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2․Առաջարկել կառույցն իրականացրած Դավիթ Մելիքսեթի Մուրադյանին գնել օրինական ճանաչված 382քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղը, 1-ին հարկը բ/պ-ով կամ ա/հ-ով և 2-րդ հարկը բ/պ-ով կամ ա/հ-ով՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1893 (մեկ հազար ութ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ, 44․9քմ արտաքին մակերեսով թիվ երկու և թիվ երեք պարիսպնեը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1262 (մեկ հազար երկու հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ, սահմանված չափի 1000քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով՝ 218 (երկու հարյուր տասնութ) ՀՀ դրամ և սահմանված չափից ավել օգտագործված 956․5քմ հողամասի 1քմ-ի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 654 (վեց հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: