Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Արտաշես Քաջիկի Սիմոնյանի կողմից 2026 թվականի հուլիսի 20-ին Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 056/2847 դիմումը, 2026 թվականի հուլիսի 15-ի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2026KKBGPH և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները` ինքնակամ կառուցված խանութը, գեղեցկության սրահը և բ/պ-ը կամ ա/հ-ը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Արտաշես Քաջիկի Սիմոնյանի կողմից 02-057-0044-0018 կադաստրային ծածկագրով Թալին համայնք Կաթնաղբյուր բնակավայր 3-րդ փողոց 6 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 588քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 79.73քմ արտաքին մակերեսով շինությունները՝ խանութը - 25.51քմ և գեղեցկության սրահը, բ/պ-ը կամ ա/հ-ը - 54.22քմ ճանաչել օրինական գույք, որպես Արտաշես Քաջիկի Սիմոնյանի սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 100619 (մեկ հարյուր հազար վեց հարյուր տասնինը) ՀՀ դրամ (79․73քմ x 1262)
3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: