Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2026 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագրով հաղթած՝ Դավթաշեն բնակավայրի 8-րդ փողոց 1/1 հասցեում պուրակի կառուցման հայտին համաձայնություն տալու մասին ծանուցումից հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարը լիազոր մարմին պետք է ներկայացնի սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերը և փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունը, սակայն վկայականի ձեռքբերման գործընթացում պարզվել է, որ տարածքը գտնվում է պատմամշակութային հուշարձանի պահպանման գոտում, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ստանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնությունը շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ։ Արդյունքում առաջացած տարածքի հասցեավորման ժամկետների սղությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 04.05.2017թ-ի 526-Ն որոշմամբ հաստատված ՙՙԳնումների գործընթացի կազմակերպման,, Կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրի 8-րդ փողոց 1/1 հասցեում նախատեսվող պուրակի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայության ձեռքբերման գործընթացը կազմակերպել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։