Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Հաստատել ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու 2024 թվականի ծրագրերը՝ 1) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ, 2) Թալին համայնքի Թալին քաղաքում ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ, 3) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին և Կաթնաղբյուր բնակավայրերում մանկապարտեզների վերակառուցման աշխատանքներ, 4) ՀՀ Արագածոտնի մարզի, Թալին համայնքի Թալին քաղաքում և Արագածավան բնակավայրում պուրակների կառուցման աշխատանքներ, 5) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի՝ Ագարակավան, Կաքավաձոր, Աշնակ, Մաստարա, Կաթնաղբյուր, Արտենի բնակավայրերում խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ, 6) Թալին համայնքի Աշնակ բնակավայրում Վրեժ Իսրայելյան փողոցի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |