Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Սեդրակ Հենրիկի Սարգսյանի կողմից 06 մայիս 2026 թվական Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 17 ապրիլ 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2026UPFX6F, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը, ա/հ-ը և տնտեսական շինությունը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնք ք․Թալին Հ․Թումանյան փողոց 14 բնակելի տուն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-003-0021-0300 կադաստրային ծածկագրով 274քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատում գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 208․5քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տունը, ա/հ-ը – 203քմ և տնտեսական շինությունը 5․5քմ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2.Առաջարկել կառույցն իրականացրած Սեդրակ Հենրիկի Սարգսյանին գնել օրինական ճանաչված 203քմ ընդհանուր մակերեսով շինությունները՝ բնակելի տունը և ա/հ-ը 1քմ-ի օտարման համար վճարելով 3627 (երեք հազար վեց հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ, տնտեսական շինությունը 1քմ-ի օտարման համար վճարելով 2418 (երկու հազար չորս հարյուր տասնութ) ՀՀ դրամ իսկ 274քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 1221 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: