Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Թալին համայնքի 2025թ-ի տարեկան բյուջեն՝
Եկամուտների մասով – 2641506.2 (հազ. դրամ)/վարչական բյուջե/
Եկամուտների մասով – 2315000.0 (հազ. դրամ)/ֆոնդային բյուջե
Պահուստային ֆոնդ – 515,000 (հազ. դրամ)
Ծախսերի մասով – 2666506.2 (հազ. դրամ) /վարչական բյուջե /
Ծախսերի մասով – 2958789.8 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/
Պակասուրդ – 668789.8 (հազ. դրամ)
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։
5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։
8. Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։
9. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։
10. Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 25.12.2024թ-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2025 թվականի տարեկան նախնական բյուջեն հաստատելու մասին>> N 194-Ն որոշումը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: