Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարաման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Թալին համայնքի Իրինդ բնակավայրի բնակիչ Նարեկ Գարիկի Սաֆարյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 2008թ. արտադրության, գույնը կապույտ, շարժիչը-338442, ամրաշրջանակ 80864794, պետ․ համարանիշ-01-16 ԼՏ, տեխ․վկայագիր Բ-014934 ՄՏԶ-82.1 ЭО 1 Ա մակնիշի տրակտորը (Էքսավատորը) վարձակալության հիմունքներով օգտագործման տրամադրել Նարեկ Գարիկի Սաֆարյանին, 4 (չորս) տարի ժամկետով, տարեկան 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճարով։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |