|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 ապրիլի 2024 թվականի N 37-Ա |
Ն․ ՍԱՍՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ «ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի ապրիլի 9-ին Ներքին Սասնաշեն բնակավայրում նոր դպրոցի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրենի 11․03․2024 թվականի գրությունը․
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ նախնական համաձայնություն «ԱՎԱՆԳԱՐԴ ՇԻՆ» ՍՊ ընկերությանը Թալին համայնքի Ներքին Սասնաշեն բնակավայրում նոր դպրոց կառուցելու համար: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -17 ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՂՈՒԿԱՍ ՀԱՐՈՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|