Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Եղնիկ բնակավայրում գտնվող 02-041-0014-0006 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0․07959 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման հողատեսքի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: